Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 562 նոր դեպք
Տարածաշրջան
11:40 18/05/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 562 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 562 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 685 թեստ, այստեղից 21 443-ը՝ հակագենի արագ թեստով և 8 242-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 332 441 դեպք: Ապաքինվել է ևս 1 490 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 312 349:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 499 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 93 305 մարդ, օրական՝ 4 021:

Placeholder