ՌԴ-ն շուտով կշրջանառի կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութը. Պուտին
Աշխարհում
14:18 18/05/2021
Աշխարհ

ՌԴ-ն շուտով կշրջանառի կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութը. Պուտին

«Շուտով շրջանառության մեջ կդրվի կորոնավիրուսի դեմ չորրորդը պատվաստանյութը, և պատվաստումներն ավելի մեծ թափ կհավաքեն»,- երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հասցրել է ստեղծել իր երեք՝ բավականին լավ արդյունավետություն ունեցող պատվաստանյութերը:

ՌԴ նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» երկրներին և այլ պետություններին՝ լավ աշխատել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:

«Ռուսաստանը շահագրգռված է համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ համաշխարհային համաճարակի դեմ պայքարում»,- նշել է նա։

Ըստ Վլադիմիր Պուտինի, խաղաղությունը, անվտանգությունը և կայուն գլոբալ զարգացումը կարող են ապահովվել միայն ամբողջ միջազգային հանրության ջանքերով։

Նախագահի խոսքով, համաճարակը իսկական փորձություն է դարձել այնպիսի համամարդկային արժեքների համար, ինչպիսիք են համերաշխությունը, փոխօգնությունը և հումանիզմը։

«Մեր երկիրը նպատակաուղղված օգնություն է տրամադրում բոլոր մայրցամաքների ավելի քան 60 երկրների, մենք կիսում ենք մեր փորձը և օգնում օտարերկրյա ձեռնարկություններում տեղական դեղերի արտադրություն ստեղծելու հարցում»,- նշել է պետության ղեկավարը:

Placeholder
ՌԴ-ն շուտով կշրջանառի կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութը. Պուտին