Զարիֆ. ԱՄՆ-ն Սիոնիստական ​​ռեժիմին հրթիռ է տրամադրել, որպեսզի ավելի մեծ ճշգրտությամբ սպանի երեխաներին
Քաղաքական
11:32 18/05/2021
Տարածաշրջան

Զարիֆ. ԱՄՆ-ն Սիոնիստական ​​ռեժիմին հրթիռ է տրամադրել, որպեսզի ավելի մեծ ճշգրտությամբ սպանի երեխաներին

Իրանի արտգործնախարարը Թվիթերում գրել է. «ԱՄՆ-ի արտադրության զինամթերքը լցվում է անմեղ պաղեստինցիների վրա, իսկ Միացյալ Նահանգները Սիոնիստական ​​ռեժիմին ևս 735 միլիոն դոլար արժողությամբ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներ է տրամադրել՝ երեխաներին ավելի մեծ ճշգրտությամբ սպանելու համար: 

Pars Today-ի հաղորդմամբ, Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է, որ դրանից հետո,  ԱՄՆ-ը կանխեց Անվտանգության խորհրդի կողմից նույնիսկ ամենամեղմ հայտարարության հրապարակումը:

Զարիֆը գրել է. «Աշխարհը տեսնում է Սիոնիստական ​​ռեժիմի և նրա կողմնակիցների կեղտոտ դեմքը»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 մլն դոլարի բարձր ճշգրտության զենքի վաճառքին։ Այս մասին հայտնել էր The Washington Post-ը։ Պարբերականը նշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը համապատասխան ծանուցումը ստացել է մայիսի 5-ին:

Placeholder
Զարիֆ. ԱՄՆ-ն Սիոնիստական ​​ռեժիմին հրթիռ է տրամադրել, որպեսզի ավելի մեծ ճշգրտությամբ սպանի երեխաներին