Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է
Աշխարհում
17:49 18/05/2021
Աշխարհ

Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան տաճարի ճանապարհին հրեա երիտասարդների հարձակումը:

«Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք: Նա  անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, անհրաժեշտ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, որից հետո հարձակվողներից երեքը ձերբակալված են:

Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի, և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար»,-նշված է Պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ:
 

Placeholder
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է