Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատերազմից հետո Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել 12 թանգարաններ 20 հազար 345 ցուցանմուշներով
Մշակութային ինչ արժեքներ ենք թողել օկուպացված տարածքներում, դրանք փրկելու ինչ հնարավորություններ կան: Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում թանգարանների ներկայացուցիչները թվարկում են կոնկրետ ցանկերով: Կորուստների ամենամեծ մասը Շուշիի թանգարաններին է բաժին հասել:
Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանն ասում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել Արցախի ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թվով 12 թանգարան՝ 10-ը պետական, 2-ը՝ մասնավոր, գլխավոր և գիտաօժանդակ ֆոնդերում ներառված 20 հազար 345 ցուցանմուշներով։