Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր
Օրվա թեմա
13:49 19/05/2021
Հայաստան

Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր

Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ի հաղորդմամբ, Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։

Մանավորապես Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված  առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝  +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։

 Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից սկսած, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։

Placeholder
Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր