19.05.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:14 19/05/2021
Հայաստան

19.05.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Առողջացել է 286 մարդ: Մեկ օրում մահացել է 14 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221368 դեպք, որոնցից 209508-ն` առողջացած, 4357-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1067 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5424 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1046412 թեստավորում:

Placeholder
19.05.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է