Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»
Քաղաքական
15:11 19/05/2021
Տարածաշրջան

Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկման առարկա է դարձել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող։ Այդ մասին ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է Interfax.az-ը` հղում անելով ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությանը:

«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նաև քննարկման առարկա էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ», - ասել է Զասը՝ հանդիպումից հետո:

Զասի խոսքերով, ՀԱՊԿ-ը ողջունում է «սկսված  բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ, և տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման մասին համաձայնության  ձեռքբերումը»:

«Մենք նշում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի», - ասել է Զասը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ «այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»։

Placeholder
Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»