Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում
Քաղաքական
17:11 19/05/2021
Հայաստան

Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:

«ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։

Placeholder
Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում