ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը
Աշխարհում
11:56 19/05/2021
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին միջազգային հանրությանը կոչ է արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը, գրում է «Լենտա.ռու»-ն։

Փելոսիի խոսքով, բոյկոտի շրջանակներում աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք է հրաժարվեն մասնակցել ՉԺՀ-ում կայանալիք Օլիմպիական խաղերին:

«Եկեք պետությունների ղեկավարների՝ Չինաստան ուղևորությամբ չպատվենք չինական կառավարությանը»,- կոչ է արել Փելոսին:

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուն, Փելոսիի կոչին ի պատասխան, Twitter-ում գրել է. «Որոշ ամերիկացի քաղաքական գործիչների՝ Չինաստանի ներքին գործերին միջամտելու, Օլիմպիական խաղերը խեղաթյուրելու փորձերը դատապարտված են ձախողման և արհամարհանքով կմերժվեն միջազգային հանրության կողմից։ Մենք վճռականորեն դեմ ենք սպորտի քաղաքականացմանը»։

Placeholder
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը