Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայում իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Քաղաքական
16:45 19/05/2021
Աշխարհ

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայում իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ`կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը՝ Նախարարների խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք փաստաթուղթը ներկայացրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ իրավիճակը մտահոգիչ է: Լարվածության վտանգավոր սրացում է տեղի ունենում», - ասել է նա:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու շաբաթվա մեջ արդեն չորրորդ նիստում չի կարողանում ընդհանուր դիրքորոշում կազմել արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ: Ըստ «ՏԱՍՍ»-ի աղբյուրների, դա հնարավոր չի եղել ԱՄՆ-ի առարկությունների պատճառով:
 

Placeholder
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայում իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը