Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
51.4 մլն դրամ հատկացվեց 10 մանկապարտեզի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար
«Մեկ մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի համար անհրաժեշտ է 5 միլիոն 140 հազար դրամ, որից նախագծի տեղակապման համար՝ 4 միլիոն 740 հազար, և նախագծի պարզ փորձաքննության համար՝ 400 հազար դրամ»,- հայտնեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ հիմնավորելով նախարարությանը 51 միլիոն 400 հազար դրամ հատկացնելու որոշումը:
Նրա խոսքո՝ այդ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ տասը համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
Դումանյանը հայտնեց, որ նախատեսվում է 5 մսուր-մանկապարտեզ կառուցել Արմավիրի մարզում՝ Գետաշեն համայնքում, Նորավանում, Փշատավանում, Լենուղի համայնքում, Այգեվանում:
Ըստ նախագծի՝ երեք մսուր-մանկապարտեզ կկառուցվի Լոռու մարզում՝ Գոգարան համայքնում, Լեռնավանում, Լուսաղբյուր համայնքում, ևս մեկական մսուր-մանկապարտեզ Կոտայքի մարզում՝ Պտղնի համայքնում, և Շիրակի մարզի Արևշատ համայնքի Արծվաբերդ բնակավայրում: