Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունաստանի ԱԳՆ․ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի
Հունաստանի արտաքին գոծերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։
«Հայաստանի սահմանի երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,-ասվում է թվիթերում ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինվորները ներխուժել են Հայաստանի պետական սահմանները և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել: