Ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ առաջարկի անհրաժեշտությունը
Իրավունք
15:26 21/05/2021
Հայաստան

Ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ առաջարկի անհրաժեշտությունը

Մայիսի 15-ի ՄԻՊ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:

«Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

Placeholder