Ազատ արձակվելուց հետո Զարուհի Փոստանջյանի առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքական
09:31 21/05/2021
Հայաստան

Ազատ արձակվելուց հետո Զարուհի Փոստանջյանի առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց

«Մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները»,- այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

Տեղեկացնում են նաև, որ մայիսի 21-ին  ժամը 00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ: Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։

Placeholder
Ազատ արձակվելուց հետո Զարուհի Փոստանջյանի առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց