Երուսաղեմում ձերբակալվել է 16 մարդ
Իրավունք
19:17 21/05/2021
Աշխարհ

Երուսաղեմում ձերբակալվել է 16 մարդ

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած անկարգություններով զբաղվում է իսրայելական ոստիկանությունը, 16 կասկածյալներ բերման են  ենթարկվել։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Իսրայելի ոստիկանության խոսնակ Միկա Ռոզենֆելդը:

«Իրավիճակն այժմ վերահսկվում է: Առավոտյան Թեմփլ լեռան վրա գտնվող ոստիկանական ստորաբաժանումները դադարեցրել են համատարած անկարգությունները: Բողոքողները քարեր էին նետում ոստիկանության ուղղությամբ, որոնք ի պատասխան ստիպված էին ոչ մահացու զենք օգտագործել»,- ասել է Ռոզենֆելդը:

Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ ոստիկանությունը թույլ է տվել անկարգություններին չմասնակցած հազարավոր մարդկանց  լքել տարածքը:

«Տաճարի լեռան և Հին քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով  տասնվեց մասնակիցներ բերման են ենթարկվել»,- ավելացրել է ոստիկանության ներկայացուցիչը։

Placeholder
Երուսաղեմում ձերբակալվել է 16 մարդ