Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թշնամին մեր ամբողջ գյուղի արոտավայրը մտել է, ասում են՝ փախեք ստեղից, գնացեք. Խոզնավարցիները մտահոգ են
Սյունիքի մարզ Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար գյուղի բնակիչները մտահոգ են՝ թշնամին ընդամենը 2 կմ հեռավորության վրա է:
Զանգեզուր TV –ն գրում է, որ խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով, երբ իմացել են, որ թշնամին Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը առաջ է եկել, մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։
«Մեր ամբողջ գյուղի տարածքը, արոտավայրը մտել են, եկել են, ասում են՝ փախեք ստեղից, գնացեք»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը:
«Մարդ չմնաց գյուղում: Մարդիկ տարիներով տանջվել են, քարը քարի վրա են դրել, տանջանքով երկու հատ անասուն են պահել, որ այսօր բերեն ու ու սենց հարամցնե՞ն ժողովրդի գլխին: Այսօր իշխանությունը պատասխան չի տալիս սրա մասին»,- ասում է Խոզնավարի բնակիչներից մեկը:
Մյուսը շարունակում է. «Մեր գյուղի խմելու ջուրը, որտեղից գալիս է, հիմա այդտեղ կանգնած է թուրքը: Այդ ջուրը էլ չենք խմում, ուրիշ տեղից ենք բերում: Լրիվ մտածում են այստեղից գնալու մասին»:
Խոզնավարցիների մտահոգությունները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութում: