Պեսկովը փորձել է  մեկնաբանել   Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հայտարարության մասին հրապարակումները
Քաղաքական
15:02 21/05/2021
Տարածաշրջան

Պեսկովը փորձել է մեկնաբանել Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հայտարարության մասին հրապարակումները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անորոշ ձևով փորձել է  մեկնաբանել  սոցիալական ցանցերում տարածված սահմանազատման վերաբերյալ  Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ենթադրյալ «հայտարարության» տեքստը, կոչ անելով զուսպ վերաբերվել նման «խենթ հրապարակումներին» և կենտրոնանալ պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա փխրուն նյութ է և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար:

«Ընդհանրապես, սա այնքան փխրուն նյութ է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստիին»՝ ի պատասխան հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքին:

Placeholder
Պեսկովը փորձել է մեկնաբանել Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հայտարարության մասին հրապարակումները