Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
21.05.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է 484 մարդ: Մեկ օրում մահացել է 10 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221699 դեպք, որոնցից 210464-ն` առողջացած, 4371-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1072 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5443 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5792 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1053007 թեստավորում: