Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին
Քաղաքական
10:51 21/05/2021
Հայաստան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին

Մայիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։

Placeholder
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին