Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանադայի ԱԳ նախարարը Լավրովին․ Շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ԼՂ հակամարտության մշտական կարգավորման գործընթացում
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն նախօրեին Արկտիկայի խորհրդի նախարարների հանդիպմանը զրուցել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Նախարար Գառնոն վերահաստատել է, որ Կանադան վճռականորեն սատարում է Արկտիկայի խորհրդի աշխատանքին, վերահաստատել է Կանադայի միանշանակ դատապարտումը՝ Ռուսաստանի կողմից Ղրիմ անօրինական ներխուժման ու բռնակցման հետ կապված, մտահոգություն հայտնել Ուկրաինայի տարածքում և նրա շրջակայքում Ռուսաստանի ապակայունացնող վերջին գործողությունների կապակցությամբ: Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կանադայի ԱԳՆ-ն նշում է, որ նախարար Գառնոն և նախարար Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները:
«Նախարար Գառնոն վերահաստատեց, որ Կանադան շարունակում է կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին` թուլացնել լարվածությունը, և հույս է հայտնում, որ կողմերը կարող են նշանակալից գործողություններ իրականացնել` ներառյալ ձերբակալվածների ազատ արձակման ու մահացածների աճյունների վերադարձի առումով, ինչպես նաև բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունների քննության և դատապարտման, ականազերծման ուղղությամբ համագործակցության հարցում։ Մենք շարունակելու ենք աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) առանցքային դերակատարությանը՝ այս հակամարտության մշտական կարգավորման գործընթացում»,-ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ: