22.05.2021թ. Կորոնավիրուսով 16 հիվանդ է  մահացել
Օրվա թեմա
11:57 22/05/2021
Հայաստան

22.05.2021թ. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք:

«Ունենք 371 առողջացած և 15 մահվան դեպք»,-հայտնում են ԱՆ-ից ու նշում, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1073 է:

Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 5 459 կորոնավիրուսով հիվանդ։

Մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221880 դեպք, որոնցից 210835-ն` առողջացած, 4386-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5586 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1057145 թեստավորում:

Placeholder
22.05.2021թ. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել