Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք
Տարածաշրջան
11:44 22/05/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, փոխանցում է վրացական «Առաջին Ալիքը»։

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 985 թեստ, այստեղից 16 333-ը՝ հակագենի արագ թեստով և 13 652-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,57%, վերջին 14 օրը - 4,11%, վերջին 7 օրը - 4,18%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 336 840 դեպք: Ապաքինվել է ևս 680  պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 317 069:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 602 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 109 395 մարդ, օրական՝ 3 866:

Կարանտինային գոտիներում ունենք 80 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 270»,- նշված է տեղեկության մեջ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք