ՄՕԿ-ը մտադիր է անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը
Աշխարհում
09:09 22/05/2021
Աշխարհ

ՄՕԿ-ը մտադիր է անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նախատեսում է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման անցկացնել՝ չնայած արտակարգ իրավիճակի հնարավոր հայտարարմանը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Խաղերի համակարգող խորհրդի ղեկավար Ջոն Քոութսի խոսքով, մրցույթի ընթացքում մասնակիցները անընդհատ կորոնավիրուսի թեստ են անցնելու։

«Խաղերը կանցկացվեն նույնիսկ եթե ընթացքում արտակարգ իրավիճակ հայտարարվի: Այժմ Ճապոնիայում ստուգողական մրցումներ են անցկացվում հինգ մարզաձևերում, չնայած պարտադրված արտակարգ իրավիճակին, ուստի մենք կասկածներ չունենք, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան:

Մենք խրախուսում ենք մարզիկների պատվաստումը, բայց ամբողջությամբ չենք ապավինում դրան: Թեստավորումը կանոնավոր կլինի՝ անկախ նրանից՝ մարզիկը պատվաստված լինի, թե ոչ», - ասել է Քոութսը:
 

Placeholder
ՄՕԿ-ը մտադիր է անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը