23.05.2021. Կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
Առողջություն
14:01 23/05/2021
Հայաստան

23.05.2021. Կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2963 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք: Առողջացել է 222 մարդ: Մեկ օրում մահացել է 7 մարդ:  Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221948 դեպք, որոնցից 211057-ն` առողջացած, 4392-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 1074 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5466 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5425 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1060108 թեստավորում:

Placeholder