ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ
Իրավունք
12:15 24/05/2021
Հայաստան

ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ

«Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում  կենդանի մարդկանց»,- ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ խոսելով նաև ադրբաջանական զինվորներից։

Արման Թաթոյանն ընդգծել է՝ նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:

 

Placeholder