Իսրայելի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
Քաղաքական
13:23 24/05/2021
Տարածաշրջան

Իսրայելի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել 12 միավորի համար, որ Ադրբեջանը տվել է Իսրայելի ներկայացուցիչներին Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում:

Ինչպես հաղորդում է Trend-ը, դեսպանը նշել է. «Շնորհակալ եմ Ադրբեջան:
Երեկ կայացած «Եվրատեսիլ 2021»-ին ադրբեջանական ժողովուրդը Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ ցուցաբերեց և նրան 12 միավոր տվեց՝ ավելին, քան ցանկացած այլ երկիր:  Մենք իսկապես տպավորված ենք: Շատ շնորհակալություն»,- գրել է դեսպանը։

Իսկ թե 17-րդ տեղը զբաղեցրած Իսրայելին մյուս երկրներն ինչ միավորներ են տվել՝ ստորև նկարում։ 

Placeholder
Իսրայելի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին