Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ
Իրավունք
15:56 24/05/2021
Հայաստան

Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և նախաքննական մարմնի ծառայողների ու Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ։

Արդյունքում՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացի։

Ոսիկանությունից մանրամասնում են, որ 29 և 31 տարեկան տղամարդիկ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի դեկտեմբերից հետախուզվում էին ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրանք Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Placeholder
Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ