Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում մեր մարզիկները զբաղեցրել են երկրորդ տեղը
Սպորտ
18:25 24/05/2021
Աշխարհ

Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում մեր մարզիկները զբաղեցրել են երկրորդ տեղը

Մակեդոնիայի Սկոպիեում անցկացվել է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը՝ մինչև 23 տարեկանների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մեր տղաները վստահ մրցելութներ են ունեցել  և թիմային պայքարում առաջ թողնելով միայն ՌԴ-ի պատվիրակներին, գրավել են երկրորդ պատվավոր տեղը:

Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնել են Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ):  Փոխչեմպիոնի պատվին արժանացավ շնորհալի գերծանրքաշային  Դավիթ Օվասափյանը, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը  (87 կգ) դարձան երրորդ մրցանակակիր:

 

Placeholder