Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է երկրորդ տեղը
Սպորտ
18:45 24/05/2021
Հայաստան

Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է երկրորդ տեղը

Երևանցի երեք մարզիկ  գործուղվել էր Կիևում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարին: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝ հայտավորված էին 17 երկրների ներկայացուցիչներ:

Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Համլետ Մանուկյանը  չորրորդն էր երիտասարդների մրցավեճում:

Առանձին գործիքների վրա Արթուրը դարձյալ երկրորդն էր նժույգթափում, հենացատկում և  օղակների վարժությունում:

Երիտասարդների պայքարում Համլետը երկրորդն էր նժույգթափում ,օղակների զուգափայտի վրա և ազատ վարժություններում:

Թիմայինում մեր պատվիրակությունը երրորդն էր:

Placeholder
Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է երկրորդ տեղը