ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին
Քաղաքական
12:05 24/05/2021
Աշխարհ

ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, որը ղեկավարում է ԱՊՀ երկրների հետ կապերը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում պատասխանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցելու հավանականության մասին հարցին:

Ստորև ներկայացնում ենք հնչած հարցն ու դրա պատասխանը։

- Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները միավորող հիմնական գործոններից են ինտեգրացիոն ասոցիացիաներն ու տարածաշրջանային կազմակերպությունները (ԵԱՏՄ, ՀԱՊԿ): Ինչպե՞ս եք գնահատում նրանց անդամակցության ընդլայնման հեռանկարները: Օրինակ, Ուզբեկստանը կարո՞ղ է վերադառնալ ՀԱՊԿ, և ինչպե՞ս է ընթանում մերձեցումը Ադրբեջանի հետ:

- Ուզբեկստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, միայն կասեցրել է իր մասնակցությունը: Հետևաբար, եթե նա նման ցանկություն ունի, ապա նրա համար շատ հեշտ կլինի վերադառնալը: Ինչ վերաբերում է այլ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար:

Միակ բանը, որը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ-ին մասնակցելու համար նրա անդամների միջև անհրաժեշտ են դիվանագիտական հարաբերություններ: Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռ այդպիսի հարաբերություններ չկան: Երբ դրանք ձևավորվեն, (հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա) այդ դեպքում այս հարցը կարող է մտնել գործնական հարթություն։

Placeholder
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին