Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Քաղաքական
10:47 24/05/2021
Տարածաշրջան

Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Placeholder
Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին