Իրանի նախարարն Հայաստանում է՝  քննարկելու տարանցման ոլորտում համագործակցությունը
Քաղաքական
13:40 24/05/2021
Տարածաշրջան

Իրանի նախարարն Հայաստանում է՝ քննարկելու տարանցման ոլորտում համագործակցությունը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, կիրակի երեկոյան ժամանել է Հայաստան՝ քննարկելու հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նախատեսված են Էսլամիի հանդիպումները Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարների պաշտոնակատարների և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ:

Հայաստան կատարած այցի շրջանակներում, Էսլամին հայ պաշտոնյաների հետ քննարկելու է Իրանից Հայաստան փոխադրումների տարանցման, երկու երկրների միջև երթևեկության և տրանզիտի դյուրացման, ենթակառուցվածքների ավելացման, ճանապարհային վճարների կրճատման, խոչընդոտների վերացման, հայկական ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու,  տրանսպորտային և ճանապարհային երթուղիների վերականգնման հետ կապված հարցեր:

Placeholder
Իրանի նախարարն Հայաստանում է՝ քննարկելու տարանցման ոլորտում համագործակցությունը