25.05.2021. Կորոնավիրուսի 157 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
Առողջություն
11:05 25/05/2021
Հայաստան

25.05.2021. Կորոնավիրուսի 157 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3205 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Առողջացել է 259 մարդ: Մեկ օրում մահացել է 8 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222139 դեպք, որոնցից 211634-ն` առողջացած, 4400-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1077  դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5477 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5028 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1065211 թեստավորում:


 

Placeholder
25.05.2021. Կորոնավիրուսի 157 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է