Հայաստանի սամբոյի հավաքականի 45 հոգանոց պատվիրակությունը Կիպրոսում է
Սպորտ
18:11 25/05/2021
Աշխարհ

Հայաստանի սամբոյի հավաքականի 45 հոգանոց պատվիրակությունը Կիպրոսում է

Այսօր լուսադեմին Կիպրոսի Լիմասսոլ  քաղաք է մեկնել  Հայաստանի սամբոյի հավաքականի 45 հոգանոց պատվիրակությունը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը՝ միաժամանակ հայտնելով, որ մեր  մարզիկ-մարզուհիները  երեք տարիքային խմբով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։

Պատվիրակության ղեկավարն է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզիչներն են Վովիկ Խոջոյանը և Հայկ Ավետիսյանը, իսկ մրցավարական հանձնախմբում  կլինի Էդվարդ Ասլանյանը: Մրցավայր են մեկնել նաև Հայաստանի ամենատիտղոսակիր սամբիստ , աշխարհի,Եվրոպայի հնգակի չեմպիոն, վանաձորցի Գագիկ Ղազարյանը և մարզաձևի  երախտավոր, արցախցի Էռնեստ Միրզոյանը:

Առաջնությունը կավարտվի մայիսի  29-ին:

Placeholder
Հայաստանի սամբոյի հավաքականի 45 հոգանոց պատվիրակությունը Կիպրոսում է