Չինաստան․ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով
Քաղաքական
11:32 25/05/2021
Տարածաշրջան

Չինաստան․ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինվորականների ներխուժմանը։

ԱԳՄ մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը բրիֆինգի ժամանակ պատասխանելով «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության բռնկման մասին հարցին», ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը երկուսն էլ Չինաստանի բարեկամ գործընկերներն են:

«Մեր անկեղծ հույս ունենք, որ երկու կողմերը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խորհրդատվության միջոցով և համատեղ կպաշտպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղության մեջ»,-ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։
 

Placeholder
Չինաստան․ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով