Նիդերլանդների դեսպանն այցելել է Գորիս ու հաճելիորեն զարմացել
Քաղաքական
11:30 25/05/2021
Հայաստան

Նիդերլանդների դեսպանն այցելել է Գորիս ու հաճելիորեն զարմացել

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը երեկ՝ մայիսի 24-ին այցելել է Գորիս՝ Սյունիքի մարզ, տեղեկություններ ստանալու քաղաքում առկա հնարավորությունների և մշակութային ու տնտեսական գործունեության մասին:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Կանանց Ռեսուրս կենտրոն կատարած իր այցի ընթացքում նա խոսել է նիդերլանդական «PUM Netherlands senior experts» փորձագետների կողմից կենտրոնին ցուցաբերած աջակցության մասին, ինչպես նաև նիդերլանդական Louet իլիկների ընկերության հետ համագործակցության մասին։

Դեսպանատան էջի փոխանցմամբ, Կանանց Ռեսուրս կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում կանանց տնտեսական և քաղաքական իրավունքների ընդլայնմանը՝ գենդերային քաղաքականության արդյունավետ իրականացման, կանանց առողջության պահպանման, կանանց սոցիալական պաշտպանության բարելավման, գենդերային բռնության կանխարգելման միջոցով և այլն: 


Դեսպանը հաճելիորեն զարմացած էր Նիդերլանդների հետ կենտրոնի լայնածավալ շփումներից և անհամբերությամբ սպասում է համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների։
 

Placeholder
Նիդերլանդների դեսպանն այցելել է Գորիս ու հաճելիորեն զարմացել