Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանից պահանջելով  դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից
Քաղաքական
18:32 25/05/2021
Աշխարհ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանից պահանջելով դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ 

«Պալատը,
լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։

Եվ անցնում է օրակարգի հարցերին»,- նշում է դեսպանությունը։

Placeholder
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանից պահանջելով դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից