Սիրիայում ընտրական տեղամասում պայթյուն է որոտացել
Իրավունք
12:31 26/05/2021
Աշխարհ

Սիրիայում ընտրական տեղամասում պայթյուն է որոտացել

Սիրիայում, որտեղ այսօր ընթանում են նախագահական ընտրությունները, պայթյուն է որոտացել։ Պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, РИА Новости-ին հայտնել է տեղական աղբյուրը:

«Պայթյունը տեղի է ունեցել Դերաայում ՝ Հոկտեմբերի 16-ի հրապարակում», - ասել է աղբյուրը:

Նա նշել է, որ «պայթյունը տեղի է ունեցել տեղամասի մոտ», այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2021 թվականի ընտրություններում Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար հավակնում են գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, «Սոցիալիստական միություն» կուսակցության նախկին պատգամավոր Աբդուլլահ Սալում Աբդուլլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրայը:

Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014թ.: 
 

Placeholder
Սիրիայում ընտրական տեղամասում պայթյուն է որոտացել