Էրդողանի վարկանիշը շարունակում է սրընթաց ընկնել
Քաղաքական
11:28 26/05/2021
Տարածաշրջան

Էրդողանի վարկանիշը շարունակում է սրընթաց ընկնել

Ամերիկյան հայտնի «Bloomberg» ընկերությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու քաղաքական գործիչների վարկանիշը։

Հարցման արդյունքներն ամփոփող հայտարարության համաձայն՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց մեծ անկում է ապրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վարկանիշը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Էրդողանի վարկանիշը, ըստ սոցհարցումների տվյալների, այժմ հասել է պատմական մինիմումի։

Դրան հակառակ՝ Թուրքիայի ներկայիս նախագահի հավանական և հիմնական մրցակիցների վարկանիշը գնալով է աճում է, ինչի արդյունքում նախկինում Էրդողանի ունեցած հսկայական առավելությունը հիմա աստիճանաբար նվազում է։

Մասնավորապես աճել են Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) գործիչներից Էքրեմ Իմամօղլուի և նրա կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշերը։ 

Placeholder
Էրդողանի վարկանիշը շարունակում է սրընթաց ընկնել