Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է
Քաղաքական
16:44 26/05/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպել է  գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» նախընտրական դաշինքի ֆեյսբուքյան էջը։

«Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, և մենք չգիտենք, թե ում պետք է դիմել»,-իր խոսքում ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրել է, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։

«Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

«Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդը նշել է, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։

«Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ֆերմերներին խոստացել է  Ռոբերտ Քոչարյանը։







Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է