Ի գիտություն դիմորդների` գումարի վերադարձի համար դիմել ԳԹԿ
Կրթություն, գիտություն
14:32 26/05/2021
Հայաստան

Ի գիտություն դիմորդների` գումարի վերադարձի համար դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին, գումարի վերադարձի հարցով կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ անհրաժեշտ է առձեռն կամ էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեին դիմում ներկայացնել` նշելով բանկային հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ավելի վճարված գումարը, նշված հաշվեհամարի տիրոջ ազգանուն, անուն, հայրանունը, դիմորդի ազգանուն, անուն, հայրանունը:
 

Placeholder