Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջում կազմելու է մոտավորապես 70%. Մարտին Գալստյան
Քաղաքական
16:08 26/05/2021
Հայաստան

Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջում կազմելու է մոտավորապես 70%. Մարտին Գալստյան

«Մեր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջում կազմելու է մոտավորապես 70%»,-խորհրդարանում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային պահուստները 2020 թվականի ավարտին եղել է 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Գլխավոր դրամատան ղեկավարը  կանխատեսեց, որ տարիների ընթացքում պետական պարտքը պետք է վերադարձվի պարտք/ՀՆԱ 60 %-ի հարաբերակցության շրջանակ, որը ֆիսկալ կանոնի շրջանակներում է:

«Այս տարի դեֆիցիտի բարձր մակարդակով է բյուջեն աշխատել, որը խելամիտ է, քանի որ տնտեսությունը պետք է  խթանել»,-պատգամավորներին հայտնեց Մարտին Գալստյանը

Նա հավաստիացրեց, որ առաջիկա տարիներին բյուջեի դեֆիցիտի տոկոսը կիջեցվի, որը կնպաստի նաև պարտքի կայունացման գործիքին:

ԿԲ նախագահը հայտնեց, որ կառույցի դիտարկումներով անոմալ է եղել կարագի գնի վարքագիծը, քանի որ միջազգայի շուկայի և փոխարժեքի հետ համադրելի չի եղել, իսկ մյուս ապրանքների գծով պատկերը համահունչ է եղել միջազգային շուկաների հետ:

Մարտին Գալստյանը բերեց բուսական յուղի միջազգային շուկաների գնաճի օրինակը, որը կազմել էր 70 տոկոս:
 

Placeholder
Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջում կազմելու է մոտավորապես 70%. Մարտին Գալստյան