Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյան. Տնտեսական առաջընթացի համար պարտադիր պայման է՝ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ
«Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տնտեսության տարբեր բնագավառներին՝ ճանապարհաշինությանը, քաղաքաշինությանը, ՏՏ-ոլորտին, ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Նախագահի խոսքով՝ գործարարների համար ամենակարևորը կառավարության կանխատեսելիությունն է՝ ինչ քաղաքականություն է վարելու գործադիրը, որքանով կանխատեսելի հարկային քաղաքականություն և վարչարարություն է ունենալու։
Հատուկ ուշադրություն է դարձվել ներդրումային քաղաքականությանը և բիզնեսի պաշտպանվածությանը։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ տնտեսական առաջընթաց ունենալու համար պարտադիր պայման է, որ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ։
«Ե ս չկարողացա մտաբարել մի դեպք, երբ իմ նախագահության օրոք հարկերն ավելացել են, միշտ եղել է նվազման միտում։ Դրա հետ մեկտեղ երբեք թերի հավաքագրում չի եղել»,- ասել է նա։