Զախարովան՝ ռազմագերիների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին
Քաղաքական
19:09 26/05/2021
Աշխարհ

Զախարովան՝ ռազմագերիների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները զբաղվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի հիմնախդնրի կարգավորմամբ:Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

«Դա ամրագրված է ԵԱՀԿ իրենց մանդատով: Ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների եռյակն ընդգծել է «վերջնական, համափարփակ և կայուն կարգավորման հասնելուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Այս առումով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակով` համանախագահների հովանու ներքո։ »,- նշել է Զախարովան:

Անդրադառնալով ռազմագերիների հարցին, Զախարովան ընդգծել է, որ հարցի կարգավորումը հավելյալ ջանքեր է պահանջում։

 

Placeholder
Զախարովան՝ ռազմագերիների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին