Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը հիշեցնումէ Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի մասին
Հայաստանի ոստիկանությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ իրազեկում է ընտրական գործընթացներին առնչվող քրեորոն դատապարտելի գործընթացների մասին։
Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու, հանրաքվեի քարոզչություն հարկադրելու, նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, ախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար։
Հիշյալ արարքների համար նախատեսված է պատիժ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահրյուրապատիկի չափով կամ կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։