27.05.2021. Կորոնավիրուսի 140  նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:17 27/05/2021
Հայաստան

27.05.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3503 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է 308 մարդ: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում  կորոնավիրուսից 5 մարդ է մահացել:

ԱՆ ներկայացրած վերջին տվյալներով, մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222409 դեպք, որոնցից 212265-ն` առողջացած, 4416-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1079 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5495 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4649 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1072615 թեստավորում:

Placeholder
27.05.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է