ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
Օրվա մամուլ
09:31 27/05/2021
Հայաստան

ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Placeholder
ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող