ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
Քաղաքական
10:45 27/05/2021
Հայաստան

ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է անցած գիշեր ադրբեջանական զինվորների կողմից գերեվարված վեց զինծառայողների ազգանունները։ Նրանք բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են։ ՊՆ-ն հաստատում է, որ նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել առանց սահմանը հատելու։

Գերեվարված զինծառայողներն են.

Ա. Ն. Աբգարյանը
Ի. Ա. Սարգսյանը
Վ. Վ. Սարգսյանը
Բ. Ս. Օհանյանը
Ա. Գ. Բուդոյանը
Վ. Օ. Ռաֆայելյանը։

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝  ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները  գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

 

Placeholder
ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները