Նիգեր գետի վրա նավի խորտակման պատճառով, անհետ կորել է 130 մարդ
Աշխարհում
10:53 27/05/2021

Նիգեր գետի վրա նավի խորտակման պատճառով, անհետ կորել է 130 մարդ

Նիգերիայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան հայտարարել են, որ Նիգեր գետում նավի խորտակվելու հետևանքով ավելի քան 130 մարդ անհետ կորել է:

Ըստ Pars Today լրատվական գործակալության, ուղևորների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, ովքեր Նիգերից ուղևորվում էին հյուսիսարևւմտյան Կոբե նահանգ: Ականատեսները ասում են, որ նավի վրա եղել է ավելի քան 160 մարդ, որոնցից միայն 22-ին է հաջողվել  փրկել:

Նիգերիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ջրասուզակները և փրկարարները փորձում են հայտնաբերելլ մյուսներին: Սակայն, հաղորդումների համաձայն, նավի վրա դժվար թե շատ ուղևորներ հայտնաբերվեն:

Այս տարածքում տեղի ունեցող միջադեպերի հիմնական պատճառը գետի ափին կայանված նավակների և ջրի տակ գտնվող կոճղերի հետ  բախումներն են:

Նիգեր գետն Արևելյան Աֆրիկայում հիմնական գետն է և ունի մոտ 4180 կմ երկարություն:

Placeholder
Նիգեր գետի վրա նավի խորտակման պատճառով, անհետ կորել է 130 մարդ